Հասարակություն 

Յուլյա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Մարտի սկզբին Սոլսբերիում հոր հետ թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյա Սկրիպալը, դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է անվտանգ վայրում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ Յուլյային դուրս են գրել ապրիլի 9-ին, սակայն այդ մասին չի հայտարարվել:

Ինչ վերաբերում է հենց Սերգեյ Սկրիպալին, ապա նա շարունակում է մնալ հիվանդանոցում: Նախկին գործակալը լավ է արձագանքում բուժմանը և արագ կազդուրվում է:

 

Նույն շարքից