Քաղաքական Բարի օր 

Կարեն Կարապետյանը պաշտոն է տվել Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արված գեներալներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ, Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:

Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ, Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար։

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև որոշել է Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։

Ավելի վաղ վերոնշյալ անձինք պաշտոնանկ էին արվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Նույն շարքից