ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նիստի սկզբում վրդովմունք հայտնեց, որ եռյակի բարձրաձայնած՝ կառավարական համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ:
«Օրակարգում չեք նշել արտահերթ համարված ընդդիմության հարցը, ինչո՞ւ եք խախտում կանոնակարգի մասին օրենքը»,-հարցրեց նա:
ԱԺ նախագահը նկատեց, որ եռյակը երկու նախագիծ է ներկայացրել, որից մեկը քննարկել են, որը վերաբերում էր Գյումրու ողբերգությանը: Ինչ վերաբերում է կառավարման ճգնաժամի հարցի քննարկմանը, ապա ըստ նրա՝ ԱԺ մեծամասնությունը չի կիսում եռյակի կարծիքը:
«Տագնապներ հաղորդելով՝ գործն առաջ չի գնա, մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծում տալուց հետո բնականաբար խնդիրը կդրվի քննարկման»,-ասաց նա: