Յութուբում ամենաշատ դիտված տեսանյութը՝ Despacito երգի տեսահոլովակը, անհետացել է : Այս մասին հայտնում է The Independent-ն:
Պարբերականի տեղեկություններով, տեսահոլովակն անհետացել է հաքերային հարձակման արդյունքում: Նշվում է, որ հաքերային հարձակման ետևում կանգնած են կամ Prosox կամ Kuroi'sh խմբերը:
Բացի 5 միլիարդ դիտում ունեցած հայտնի երգի տեսահոլովակից, անհետացել են նաև Շակիրայի, Սելենա Գոմեսի, Թայլեր Սվիֆթի, Դրեյքի մի շարք երգեր: