Հասարակություն 

Սիրիայում 7 հարկանի շենքում պայթյուն է որոտացել. Կա 30 զոհ

Սիրիական Իդլիբում, 7 հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 28 զոհ և ավելի քան 135 վիրավոր կա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu  գործակալությանը:
Ապրիլի 9-ին տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հավելենք, որ 2011 թվականից պատերազմական գործողությունների մեջ ընկղմված Սիրիայում Իդլիբը համարվում է այսօր գոյությում ունեցող 4 թեժ կետերից մեկը:

 

Նույն շարքից