Հայաստան Քաղաքական 

Հայաստանում կան սենսորների արտադրության այնպիսի գյուտեր, որոնք չունեն Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ը. Շիրինյան

Այն խոսակցությունները, թե Հայաստանն աղքատ երկիր է, բացարձակ հիմք չունեն, և Հայաստանի հարստությունը միայն մարդիկ չեն՝ իրենց խելոք կարողություններով: Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հայաստանն ունի նավթից ավելի մեծ արժեք ունեցող հումքը: Խոսքը վերաբերում է Հայաստանի բազմազան քարին: Քարի արդյունաբերությունը կշարժի ամեն ինչ: Մենք աղքատ երկիր չենք: Հայաստանը պետք է ստեղծի քարի արդյունաբերություն, դառնա քարի լաբորատորիա համաշխարհային մասշտաբով: Մնացած գիտական հետազոտությունների մասին չեմ ասում: Օրինակ համալսարանում սենսորների արտադրության այնպիսի գյուտեր կան, որ համաշխարհային պրակտիկան չունի, չունի Ճապոնիան, Չինաստանը, Ռուսաստանը նաև ԱՄՆ-ը: Մարդիկ աշխատում են, գյուտերն աննախադեպ արդյունքով են և դրանք մեր քթի տակ են»,-ասաց բանախոսը:

Քաղաքագետը նշեց, որ շատ պետություններ կան, որոնք աղաչում են այդ գյուտերը վաճառել իրենց, սակայն մարդիկ հայեր են ու հրաժարվում են:

Շիրինյանի խոսքերով, քարի արտադրությունը Հայաստանի համար ծայրաստիճան կարևոր է, քանի որ մեր դաշնակիցը սեզոնային դաշնակից է. «Մենք հույս ունենք, որ կունենանք այն Հայաստանը, որի մասին ասաց նաև 4-րդ հանրապետության առաջին նախագահը. Ունենալ երիտասարդ Հայաստան, որը հիմնված է սեփական արտադրանքի վրա»:

 

Նույն շարքից