Ռազմական Հասարակություն 

«Իսլամական Ջիհադ»-ի գլխավոր քարտուղարին թունավորել են. Պաղեստինյան ԶԼՄ-ներ

«Իսլամական Ջիհադ»-ի գլխավոր քարտուղար Ռամադան Շալախը  գտնվում է կոմայի մեջ, այս մասին տեղեկանում ենք պաղեստինյան ԶԼՄ-ներից:

Quds Press պաղեստինյան լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, Լիբանանում Պաղեստինի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կասկած է հայտնել, որ Գազայի հատվածի ահաբեկիչների նախկին ղեկավարին թունավորել են:

Այլ տեղեկությունների համաձայն էլ, Շալախը կոմայի մեջ է ընկել Բեյրութի հիվանդանոցներից մեկում անցկացված վիրահատությունից հետո:

Արաբական որոշ ԶԼՄ-ներ էլ հրապարակել են տեղեկություններ առ այն, որ Շալախը թունավորվել է իսրայելական Մոսադ հատուկ ծառայության գործակալների կողմից:

 

Նույն շարքից