Քաղաքական Միջազգային Բարի օր 

Մենք լավ գիտենք, թե ինչ ենք անում. Էրդողանը քննադատել է Լավրովի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Աֆրինը պետք է հանձնել Դամասկոսի հսկողությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Լավրովը հույս էր հայտնել, որ Թուրքիան Աֆրինը կվերադարձնի Դամասկոսին:

«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք ամենալավը գիտենք, թե Աֆրինն ում պետք է վերադարձնենք: Երբ ժամանակը գա, մենք Աֆրինը կվերադարձնենք դրա բնակիչներին»,-հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում թուրքական ռազմական ուժերը օպերացիա սկսեցին հունվարի 20-ին: Անկարան բազմիցս հայտարարել է, որ թուրքական կողմը Աֆրինով չի սահմանափակվելու:

 

Նույն շարքից