Քաղաքական Միջազգային 

Իրանը զգուշացրել է Իսրայելին. Պատասխան եք տալու

Իսրայելը ստիպված է լինելու պատասխան տալ ապրիլի 9-ին սիրիական ավիաբազային հարվածելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Al-Mayadeen-ին, որն իր հերթին հղում է անում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Հիշեցնենք, որ սիրիական Т-4 ավիաբազային հրթիռային հարված հասցվեց ապրիլի 9-ի գիշերը: Ավելի ուշ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարեցին, որ իրենք դրա հետ կապ չունեն, իսկ Ռուսաստանը կատարվածի մեջ մեղադրեց Իսրայելին՝ նշելով, որ իսրայելական F-15 կործանիչները գործել են Լիբանանի տարածքից: Իսրայելի բանակը հրաժարվել էր մեկնաբանություններ տալ:

Վելայաթին հայտարարել է, որ Թել Ավիվը պատասխան է տալու կատարած հանցագործության համար:

 

Նույն շարքից