Հայաստան Քաղաքական 

Մարդիկ մնացել են անտռուսիկ. Ինչու Փաշինյանը չհետևեց Անուշ Լալայանի օրինակին և արագաչափերը չփակեց վարտիքով

Ճաշակի հարց է: Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազատության եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենք որոշեցին արագաչափերը փակել թռուցիկներով, ոչ թե վարտիքներով, ինչպես դա արել է ակտիվիստ Անուշ Լալայանը:
Նշենք, որ Փաշինյանն իր արշավի շրջանակներում արդեն հասել է Հրազդան:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ արագաչափերը փակելու ակցիան իրականացնում են ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստների, ովքեր բերման են ենթարկվում և բռնաճնշումների ենթարկվում:

Փաշինյանի խոսքերով, որևէ բռնաճնշում անպատասխան չի մնալու, իսկ իրենց գործողությունները կրելու են խաղաղ բնույթ:

Դիտարկմանը, որ Լալայանն իր վարտիքով է ծածկել արագաչափը՝ հիմնավորելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում շատերը Հայաստանում մնացել են միայն վարտիքով, Փաշինյանն ասաց, որ մարդիկ մնացել են անտռուսիկ:

 

 

Նույն շարքից