Միջազգային Քաղաքական 

Թրամփը Սիրիայի հարցի պատճառով հրաժարվել է Հարավային Ամերիկա մեկնելու գաղափարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցելու Պերուի մայրաքաղաքում կայանալիք Ամերիկայի գագաթաժողովին և չի մեկնելու Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, ինչպես նախատեսված էր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

Սանդերսը նշել է, որ նախագահի փոխարեն Հարավային Ամերիկա մեկնելու է փոխնախագահ Մայք Փենսը, իսկ Թրամփը մնալու է Սպիտակ տանը, որպեսզի հետևի Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Նշենք, որ ապրիլի 13-14-ին Թրամփը պետք է մասնակցեր Ամերիկայի գագաթաժողովին:

 

Նույն շարքից