Հասարակություն 

Սպասվում են տեղումներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում `

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝          28.00C (2006 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -7.40C (1997 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          12.50C

 

Նույն շարքից