Քաղաքական 

Արմեն Սարգսյանն այսօր օտարերկրյա հյուրեր է ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են  հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին,  որտեղ կա զարգացման  ներուժ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ  Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

Նույն շարքից