Քաղաքական 

Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ,  Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.

Հարգարժան Արմեն Վարդանի

Ջերմ շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Խորհրդարանի կողմից Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթում Ձեր հետագա պետական գործունեության մեջ:

Մեր պատմական հայրենիքը զգալի ներուժ ունի դարավոր ավանդույթների և հոգևոր մտերմության վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պատրաստ են ընդլայնել բազմաբնույթ համագործակցությունը տարբեր ոլորտներում, և հույս ունենք, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նոր խթան դառնալ մեր պատմական հայրենիքի բարօրության և զարգացման համար:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի անունից և անձամբ իմ կողմից, շնորհավորում ենք Ձեզ այսպիսի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, վստահ ենք, որ ձեր քաղաքական ուղին ուղղված կլինի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարգավաճմանը:

Պարոն Նախագահ, մաղթում են Ձեզ քաջ առողջություն և բոլոր ձեռնարկումների կատարում, իսկ հայրենի Հայաստանի ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում:

 

 

Նույն շարքից