Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան քննարկել են Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը. Ռուսաստանը զգուշացնում է

analitik.am

ԱՄՆ նախագահի աշխատակազմը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայում հնարավոր ռազմական օպերացիայի հարցը, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության աղբյուրը նշել է, որ կողմերը քննարկել են զանազան տարբերակներ՝ ներառյալ ռազմական մեծ հարվածը, որը կգերազանցի 2017 թվականին Շայրաթ ավիաբազային հասցված հարվածը: Հայտնվում է, որ երեք երկրների ղեկավարները, սակայն չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, որոնք Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում են սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, ցանկանում են խանգարել վերջինիս հետագայում նման գործողությունների գնալ, պարզաբանում է գործակալությունը:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Սիրիային հարված հասցնելու դեպքում լրջագույն պատասխան է լինելու: Մոսկվայի ներկայացուցիչները նաև ապրիլի 10-ին մեկնել էին Իրանը, որի խորհրդատուներից մի քանիսը զոհվել են սիրիական ավիաբազային օրեր առաջ Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում:

Նույն շարքից