Սոլսբերիում հոր հետ թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, հոսպիտալից տեղափոխվել է ռազմական բազա: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրենց աղբյուրին: Նշվում է, որ դա արվել է կնոջ անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յուլյա Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 9-ին և տեղափոխվել անվտանգ վայր:
Ինչ վերաբերում է հենց Սերգեյ Սկրիպալին, ապա նա դեռ հիվանդանոցում է: