Քաղաքական Միջազգային 

Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է ռազմական հարված հասցնել Սիրիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պետք չէ շտապել Սիրիային հարված հասցնելու գործում, նախ պետք է ապացույներ ունենալ, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք է կիրառվել: Այս մասին հայտնում է Times-ը:

Պարբերականը գրում է, թե Մեյը հրաժարվել է միանալ ռազմական հարվածին, քանի դեռ չկան ավելի լուրջ ապացույցներ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք է օգտագործել:

Բացի Թրամփից, Մեյն ապրիլի 10-ին հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հավելենք, որ Ռուսաստանը զգուշացրել է, որ Սիրիային ռազմական հարված հասցվելու դեպքում լինելու է լրջագույն պատասխան:

 

Նույն շարքից