Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում Իլհամ Ալիև են ընտրում

Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի ժամանակով ժամը 08:00-ին Ադրբեջանում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Երկրում նախագահ են ընտրում:

Հարկ է նշել, որ հարևան Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ, դրանք տեղափոխվեցին ապրիլ:

Բացի 4-րդ անգամ նախագահի աթոռի համար պայքարող Ալիևից, կա ևս 7 թեկնածու, որոնք համարվում են գործող նախագահի մարդիկ: Ինչ վերաբերում է խոշոր ընդդիմադիրներին, ապա նրանք բոյկոտում են ընտրությունները:

Իլհամ Ալիևի հաղթանակին որևէ մեկը չի կասկածում:

 

 

Նույն շարքից