«Ես հասկանում եմ, որ հիվանդ մարդիկ ուզում են տեսնել, թե ինչպես են ուրիշները մերկանում»,-այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանում Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնպահ մնալ հեստապարերից (սթրիփթիզ-ակումբ). «Հեստապարն ինչի՞ համար է պետք մեր իրականությանը: Սահմանափակումների ռեժիմն արդեն ռիսկեր է պարունակում, որոնք մեր բարոյական կերպարի հետ դժվար են բռնում: Պետությունը պետք է օրենք ստեղծի՞ հիվանդ մարդկանց համար, ովքեր ուզում են տեսնել, թե ինչպես են մյուսները մերկանում: Առաջարկում եմ հեստապարը հանել շպտրել»:
Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը ասաց, որ օրենքով ցանկանում են սահմանել վայրերը, որտեղ կարող են այդ հաստատությունները գործել, բացի դրանից համայնքների ղեկավարներին իրավունք է տրվելու որոշել դրանց տեղակայման վայրերը:
Պատգամավորներին նաև հուզում է այն հարցը, թե ինչպե՞ս է որոշվելու՝ տվյալ հաստատությունն ինչ է՝ հյուրանոց, մոթել և այլն, ինչպե՞ս է որոշվելու, թե ինչ ծառայություններ են մատուցվում տվյալ օբյեկտում: