Բարի օր Հասարակություն 

Գունավոր ծուխ և կոչեր՝ Ազգային ժողովում /տեսանյութ/

analitik.am

Քիչ առաջ Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եկել է Սերժ Սարգսյանի իշխանությանը վերջ տալու, երազանքների Հայաստանը կերտելու ժամը: Դրա համար, ըստ ԵԼՔ պատգամավորի, պետք է ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և վառել ազատության ջահը:

Ապա Միրզոյանին միացավ նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, և պատգամավորները միասին յուրահատուկ հրավառություն կազմակերպեցին, ինչին հաջորդեց ծուխ, ինչի պատճառով ԵԼՔ-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել: Սակայն ընդմիջում չհայտարարվեց:
Ավելի ուշ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննադատեց ԵԼՔ պատգամավորների քայլը՝ հայտարելով, որ այսպիսով վտանգվել է 700 մարդու կյանք:
Շարմազանովի խոսքերով էլ, իրենք իրավունք ունեն դիմել համապատասխան քայլերի, քանի որ ԱԺ-ն մսուր-մանկապարտեզ չէ:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ այս քայլով ԵԼՔ-ը փորձել է ուշադրության գրավել՝ կոչ անելով դա ընդունել որպես ըմբոստության քայլ: Թանդիլյանն ամեն դեպքում ընդունեց բժիշկ Բաբլոյանի խոսքը, որ այդ ծուխը հնարավոր է առողջության համար վտանգավոր է:

Նույն շարքից