Հասարակություն 

18+ ֆիլմ՝ «Հիլարի Քլինթոնի» մասնակցությամբ. NBC News-ն մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին

NBC News-ի լրագրողները ենթադրում են, որ Reddit-ի ռուսախոս օգտատերերը կեղծ 18+ ֆիլմ  են նկարահանել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ և այն տարածել համացանցում: Տեսանյութը հիմա ոչնչացված է, սակայն մինչ այդ հասցրել է լավ տարածվել: Այս մասին գրում է Լայֆը:

ԶԼՄ-ների տեղեկություններով, տեսանյութի պատրաստման ետևում կանգնած է Reddit  անունով օգտատերը, որին NBC News-ն կապում է ռուսական իշխանությունների հետ: Նշվում է, որ այդ օգտատերը ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ քարոզով է զբաղվել և Քլինթոնին վարկաբեկելու համար 18+ ֆիլմ է պատրաստել:

Հայտնվում է նաև, որ տեսանյութն այսօր էլ կարելի է գտնել որոշ կայքերում, որտեղից այն դեռ չի հեռացվել:

Նույն շարքից