Բարի օր Իրավական 

Ռուսաստանում գտել են հրշեջին, ում պատճառով «Зимняя вишня» սուպերմարկետում 37 մարդ է զոհվել

analitik.am

ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել հրշեջ միավորման հրամանատարի նկատմամբ, ով մասնակցել է Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի մարման գործողություններին: Այս մասին հայտնում է Լենտան՝ նշելով, որ վերջինիս մեղադրում են անփութության մեջ:

Քննության տեղեկություններով, խոսքը վերաբերում է Սերգեյ Գենինին, ում հրդեհի մարման ժամանակ տեղյակ են պահել, որ շինության 4-րդ հարկում մեծ թվով մարդիկ կան, այդ թվում՝ երեխաներ՝ ցույց տալով , թե ինչպես կարելի է կարճ ճանապարհով հասնել վերջիններիս:

Սակայն Գենինը անտեսել է դա և կինոթատրոն գնացել ավելի երկար ճանապարհով: Հասնելով նշված վայր՝ նա տեսել է, որ դռները փակ են, ինչի պատճառով վերադարձել է և կինոթատրոն գնացել այլ ուղղությամբ: Արդյունքում հրշեջները ժամանակ են կորցրել: Նշվում է, որ այս անփութության արդյունքում առնվազն 37 մարդ է զոհվել:

Առաջիկայում Գենինը ձերբակալվելու է:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվեց 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Նույն շարքից