Միջազգային Քաղաքական 

Մեդվեդևը հայտնել է Պուտինի ինաուգուրացիայի օրը

ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով ելույթ է ունեցել պետդումայում:

Մեդվեդևը նաև հայտնել է, որ Սահմանադրության համաձայն, նախագահի ինաուգուրացիայից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

ՌԴ վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել պատգամավորներին համատեղ աշխատանքի համար:

Նույն շարքից