Սույն թվականի ապրիլի 10-ին Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագիրը։ Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սիվիտալսկին, Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, դիվանագետներ և ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Վրաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբերալ քաղաքականության դպրոցում դասախոսություններով ներկայացած փորձագետները։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են Լուսավոր Հայաստան կուսակցությունից:
Ողջույնի խոսքով շրջանավարտներին շնորհավորել են դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԹ Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2017թ.: Դպրոցի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նոր սերնդի առաջնորդների կերտմանը, ովքեր կկրեն լիբերալ գաղափարներն ու արժեքները և կդառնան Հայաստանում ժողովրդավարության կառուցման առաջամարտիկներ: Դպրոցի երկրորդ խմբի դասերը կմեկնարկեն 2018թ. ապրիլին, դասախոսություններով հանդես կգան դեսպաններ, դասախոսներ, հայաստանյան և օտարերկրյա փորձագետներ և տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ: