Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ. Կարգելվեն ՌԴ պետպարտքի հետ կապված ֆինանսական գործարքները

analitik.am

ԱՄՆ-ն  պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ: Այս օրենսդրական նախագիծը ներկայացված է Կոնգրեսի փաստաթղթերի բազայում: Ըստ նախագծի, արգելվում է ՌԴ պետական պարտքի հետ կապված յուրաքանչյուր ֆինանսական գործարք:

Ինչպես հայտնում է  Россия 24-ը, սահմանափակումները ենթադրում են ՌԴ պետական պարտքի հետ կապված գործարքների նկատմամբ  ամբողջական արգելք: Փաստաթուղթն ազդեցություն կունենա  նաև ՌԴ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող արժեթղթերի հետ կապված գործարքների վրա:

Պատժամիջոցները  կվերաբերվեն նաև  Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, Մոսկվայի Բանկին, Ռոսսելխոզբանկին, Պրոմսվյազբանկին և Վնեշէկոնոմբանկին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում ընդունումից ոչ ուշ, քան 60 օր հետո:

Հիշեցնենք, որ սա  ապրիլ ամսում ԱՄՆ-ի կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդեն երկրորդ փաթեթն է, ավելի վաղ պատժամիջոցներ էին կիրառվել մի շարք անձանց և կազմակերպությունների նկատմամբ:

Նույն շարքից