Ալժիրում օդանավի կործանման արդյունքում զոհվել է 257 մարդ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Alg24.net-ին:
Վերջնական պաշտոնական տեղեկություններով, զոհերից 10-ն օդանավի անձնակազմի անդամներն են:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր 181 զոհի մասին:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է այսօր, այն ռազմական էր, զոհերի մեծ մասը զինծառայողներ են: