Քաղաքական Միջազգային 

Պատրաստվեք, մեր հրթիռները գալիս են. Թրամփը սպառնում է Ռուսաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը Սիրիայում պատրաստվում է ոչնչացնել ամերիկյան հրթիռները, ասել է, որ իրենք օգտագործելու են նոր ու խելացի հրթիռներ:

«Ռուսաստանը խոստանում է հարվածել մեր հրթիռներին, որոնք արձակված կլինեն Սիրիայի վրա: Պատրաստվեք, Ռուսաստան,  նրանք գալու են, դրանք լինելու են նոր և խելացի: Պետք չէ լինել մի գազանի ընկեր, ով գազով սպանում է կենդանիներին, սպանում է իր քաղաքացիներին և վայելում դա»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է միանալ Սիրիային հասցվող հնարավոր հարվածին՝ նշելով, թե պետք է ավելի լուրջ ապացույցներ ունենալ, որ Ասադը քիմիական զենք է կիրառել:
Ռուսաստանն իր հերթին զգուշացրել էր լրջագույն պատասխանի մասին, եթե հարված լինի Սիրիային:

Նույն շարքից