Հասարակություն 

ԵՊՀ-ն իր ուսանողներին կոչ է անում դրսևորել քաղաքացիական բարոյականություն

ԵՊՀ-ն, հաշվի առնելով ԵՊՀ  մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, կոչով դիմել է ուսանողներին.

«Հաշվի առնելով ԵՊՀ  մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք.

ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը:

Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը:

Մենք համոզված ենք, որ.

Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով,

Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր,

Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա,

Երկրի բարձրագույն արժեքը քաղաքացին է:

Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան:

Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ,  կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն»:

 

Նույն շարքից