Քաղաքական Միջազգային 

Արաբական որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում այն մասին, որ Ասադը փախել է Իրան

Արաբական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, վախենալով ԱՄՆ խոստացված ավիահարվածներից, ընտանիքի հետ միասին  փախել է երկրից՝ գնալով Իրան: Նշվում է, որ Ասադին ընտանիքի հետ միասին Իրան են տեղափոխել խիստ գաղտնի պայմաններում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Մոսկվայում այս տեղեկությունները կեղծ են համարել, որոնց նպատակը պանիկայի տարածումն է հասարակության շրջանում: Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան ասել է, որ շատ ավելի վտանգավոր իրավիճակներ են եղել Սիրիայում, և Ասադն այդ ժամանակ մնացել է իր երկրում և ղեկավարել կառավարական զորքերը:

 

Ռուսական Новости լրատվական գործակալությունն էլ գրել է, որ տեղեկացված աղբյուրները ամբողջովին հերքում են այս լուրը, Ասադը Սիրիայում է, իսկ նման լուրեր տարածվում են կեղծ աղբյուրների կողմից, որոնց  նպատակն է վախի և պանիկայի մթնոլորտը խորացնելը:

 

Նույն շարքից