Հասարակություն 

Ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՃՈ-ից հայտնում են, որ մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նույն շարքից