Հայաստան Քաղաքական 

Ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության նախարարն ամենաժտպադեմ նախարարն է

Ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության նախարարն ամենաժտպադեմ նախարարն է: Այսօր՝ ապրիլի 11-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանին նաև հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու նախարարը չի մասնակցում իր ոլորտին վերաբերող լսումներին, որոնք կազմակերպվում են խորհրդարանում:

Առողջապահության նախարար Ալթունյանը չհամաձայնվեց Պետրոսյանի գնահատականների հետ՝ նշելով, որ Հայաստանում կան բորձրորակ բժիշկներ, իսկ կյանքի տևողության մասով Հայաստանն աշխարհում գտնվում է սանդղակի միջին տեղերում:
Մյուս հարցին նախարարն առհասարակ չանդրադարձավ, իսկ Պետրոսյանն էլ չարձագանքեց:

Նույն շարքից