Քաղաքական Միջազգային 

Թրամփը հայտնել է Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառն իր և Մոսկվայի միջև հնարավոր կապի մասով հետաքննությունն է, որը ԱՄՆ ղեկավարի կարծիքով, նախաձեռնել են դեմոկրատները կամ մարդիկ, ովքեր աշխատում են Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի համար: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:

ԱՄՆ նախագահի խոսքերով, հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցի քննությամբ, ամենահակասականն է այդ մարդկանցից. «Ոչ մի դավատրություն էլ չկա, դրա համար էլ նրանք խելագարվում են»,-գրել է Թրամփը:

 

Նույն շարքից