ԱՄՆ-ում օդ են բարձրացրել, այսպես կոչված, «դատաստանի օրվա» օդանավը՝ E-4B Nightwatch-ը: Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով CivMilAir-ին:
Համաձայն տեղեկությունների, ինքնաթիռն օդ է բարձրացել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքից, թռչել Ինդիանապոլիսի վրայով և շարժվել դեպի Ինդիանա:
E-4B օդանավը «դատաստանի օրվա» օդանավ են անվանել, քանի որ այն նախագահի թռչող հրամանատարական կետն է, եթե լինի միջուկային պատերազմ: Այն ունի պաշտպանության հզոր համակարգեր և կարող է մի քանի օր մնալ օդում:
Հարկ է նշել է, որ նման օդանավեր ունի նաև Ռուսաստանը: