Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ռուսաստանը պատրաստ է վիզայի հարցում զիջումների գնալ Թուրքիայի հետ հարաբերություններում

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայի որոշ քաղաքացիների համար մուտքի վիզայի տրամադրման գործընթացը դյուրացնելու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Երխովը՝ նշելով, որ դա առաջին հերթին վերաբերում է խոշոր բիզնեսի համար աշխատող բեռնատարների վարորդներին:

Դեսպանի խոսքերով, երկու երկրների հարաբերությունների զարգացման ֆոնի վրա կարելի է դյուրացնել նաև վիզային ռեժիմը: Դիվանագետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամենասեղմ ժամկետներում պայմանավորվածություն ձեռք բերել ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզաները չեղյալ համարելու հարցում:

Երխովը հավելել է, որ ապագայում հնարավոր է հասնել այն բանին, որ վիզաների հարցում վերականգնվեն 2010 թվականից գործող կարգերը, որոնք չեղյալ համարվեցին 2015 թվականին, երբ թուրքական կողմը խոցեց ռուսական ինքնաթիռը:

 

Նույն շարքից