Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է

analitik.am

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ շաբաթ օրը կներկայացնեն ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, սակայն նա նաև նշեց, որ ՀՀԿ-ում մինչ այս քննարկվել և տրվել է միայն մեկ անձի անուն. «ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է , թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»:

Նույն շարքից