Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Շարմազանովը՝ վարչապետի առաջին տեղակալի թեկածու առաջադրելու հարցի մասին

analitik.am

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել է Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր մարմնի անդամները միաձայն հավանության են արժանացրել այս առաջարկը, որը շաբաթ օրը ներկայացվելու է խորհրդին:

Նրա խոսքով՝ կուսակցության խորհրդի կողմից նույն որոշումը կայացնելուց հետո ապրիլի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրությունը:

«Պարզ չէ՞ որ բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի էլ քննարկվել: Գործադիր մարմնի բոլոր անդամները համաձայն են կուսակցության նախագահի առաջին տեղակալի առաջարկի հետ, որ այդ պաշտոնում առաջադրվի կուսակցության նախագահը: Այլ առաջարկ չի եղել: Պատրաստ ենք այս առաջարկը ներկայացնել խորհրդին, որն էլ կկայացնի պաշտոնական որոշում»,- ասաց  Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով վարչապետի առաջին տեղակալի և մնացած այլ պաշտոններում ՀՀԿ թեկնածուների մասին՝ Շարմազանովն ասաց, որ ժամանակ կա՝ այդ հարցերը ևս կքննարկվեն շաբաթ օրը:

Շարմազանովը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն այն քաղաքական ու պետական գործիչն է, որը առաջնորդվել է պետական, ոչ թե անձնական շահերով. «Մենք բարձր ենք գնահատում նախագահի մոտեցումները: Այլ կարծիք չի էլ եղել, այլ թեկնածուի անուն չի էլ հնչել: Պետական գործիչը պետք է առաջնորդվի պետական շահով: Մենք այն քաղաքական ուժն ենք, որը առաջնորդվում է պետության շահով: Պետության շահը պահանջում է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի ՀՀԿ նախագահը: Ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանը»:

 

 

Նույն շարքից