Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում ռուսական, բրիտանական և ամերիկյան ռազմանավերը մարտական պատրաստության են բերվել. Հարվածի հրամանը կարող է լինել այսօր

analitik.am

Ռուսական ռազմական նավերը լքել են սիրիական Տարտուսը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Image satellite international-ին:

Որպես ապացույց, հրապարակվել են լուսանկարներ, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են ռուսական ռազմական նավերը կայանված ափին, իսկ մյուսում դրանք արդեն բացակայում են:

Նշվում է, որ ռուսական նավերը դուրս են բերվել ծով՝ կապված Արևմուտքի կողմից Սիրիային հնարավոր հարված հասցնելու պատճառով:

Ապրիլի 11-ին Ինտերֆաքս գործակալությունը հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստվում է ծովային զորավարժանքներ սկսել Սիրիային ափերին:
Արդեն այսօր՝ ապրիլի 12-ին, հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է բրիտանական նավատորմին մոտենալ Սիրիայի ափերին: Բրիտանական նավերը պատրաստ են հարված հասցնել Սիրիային, ինչի մասին հրամանը, ենթադրվում է, որ կլինի այսօր:

Ապրիլի 10-ին հայտնվել էր, որ ամերիկյան  Donald Cook ռազմանավը մոտեցել է սիրիական Տարտուսին և գտնվում է քաղաքից 100 կմ հեռավորության վրա:

Նույն շարքից