Ռուսաստանի նկատմամբ փափուկ քաղաքականության ժամանակներն անցել են: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Պոմպեոն, փոխանցում է CNN-ը:
Պոմպեոյի խոսքերով, Թրամփի ադմինիստրացիան Ռուսաստանը համարում է «երկրի համար վտանգավոր»:
Ապրիլի 12-ին Կոնգրեսում ելույթի ժամանակ ԱՄՆ ապագա պետքարտուղարն ամեն դեպքում հայտարարել է, թե պատերազմը միշտ վերջին տարբերակն է և իր համար նախընտրելի է խնդիրները լուծել դիվանագիտական ուղիներով, ոչ թե երիտասարդներին պատերազմ ուղարկելով:
Եթե Մայք Պոմպեոն դառնա ԱՄՆ պետքարտուղար, նա կփոխարինի Ռեքս Թիլերսոնին, ով պաշտոնանկ արվեց մարտի 13-ին: