Քաղաքական Միջազգային գլխավոր 

Մենք պատրաստ ենք. Հայտնի է, թե որտեղից են բրիտանական կործանիչները հարվածելու Սիրիային

Եթե Մեծ Բրիտանիան որոշի ռազմական օպերացիա սկսել Սիրիայի դեմ, բրիտանական ռազմաօդային ուժերը Դամասկոսին  հարված հասցնելու են Կիպրոսից՝ Ակրոտիրի ռազմաբազայից: Այս մասին հայտնում է Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Panavia Tornado կործանիչները գտնվում են թռիչքուղու վրա: Մենք պատրաստ ենք»,-հայտարարել է աղբյուրը:

Թերթը գրում է, որ անհրաժեշտության դեպքում հարվածին միանալու է նաև թագավորական նավատորմի HMS Duncan ռազմանավը:

Այսօր հայտնի է դարձել նաև, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է բրիտանական սուզանավերին մոտենալ Սիրիայի ափերին: Նավերը բերված են մարտական պատրաստության և սպասում են կրակ բացելու հրամանին:

Նույն շարքից