Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը մասնակցել է Սիրիայում քիմիական հարձակմանը

Մոսկվան պետք է Վաշինգտոնին օգնի հասկանալ՝ արդյո՞ք Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամին է, թե՝ ոչ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Մենք կարծում ենք, որ ռուսներն իրենց պահում են չարագործի նման: Հույս ունենք, որ դա կփոխվի»,-հայտարարել է Սանդերսը՝ պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ի համար Ռուսաստանը թշնամի է, թե՝ ոչ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի կարծիքով Ռուսաստանը վտանգ է ներկայացնում երկրի համար:

Ապրիլի 11-ին Սանդերսը հայտարարել է, թե Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը մասնակցել է Սիրիայում քիմիական հարձակմանը, քանի որ աջակցում է նախագահ Ասադին և չի կարողացել երաշխավորել, որ Դամասկոսը ոչնչացրել է քիմիական զենքը:

Նույն շարքից