Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Շարլ Ազնավուրը որդու միջոցով շնորհավորել է Արմեն Սարգսյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 11-ին հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ  Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում,  ինչպես նաև լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»:

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի  ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Նույն շարքից