Բարի օր Քաղաքականություն 

Իլհամ Ալիևը շանս չտվեց իր մրցակիցներին. Պուտինն արդեն շնորհավորել է գործընկերոջը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 4-րդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրամելի մամոուլի ծառայությանը:
Նշենք, որ ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 86,03 տոկոսով: Ալիևից բացի կար ևս 7 թեկնածու, որոնք համարվում էին վերջինիս մարդիկ: Խոշոր ընդդիմադիրները բոյկոտեցին ընտրությունները:

Շնորհավորական նմակում Պուտինը նշել է, որ վստահ հաղթանակը խոսում է Ալիևի հեղինակության, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում վերջինիս արժանիքների մասին:
Պուտինը նաև բարձր է գնահատել Ալիևի ջանքերն Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման հարցում՝ վստահություն հայտնելով, որ այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն այսուհետ ևս:

Հավելենք, որ Ալիևը հաղթեց արտահերթ նախագահական ընտրություններում, քանի որ ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին: Ադրբեջանում առաջին անգամ նախագահ ընտրեցին 7 տարի ժամկետով:

Նույն շարքից