Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան  Donald Cook ռազմանավը մոտեցել է սիրիական Տարտուսին և գտնվում է քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Այստեղ են նաև բրիտանական սուզանավերը, որոնք երկրի վարչապետ Թերեզա Մեյի կարգադրութամբ սպասում են Սիրիային հարված հասցնելու հրամանին: Մարտական պատրաստության են բերված նաև ռուսական նավերը:

Նույն շարքից