Քաղաքական Միջազգային 

Սիրիական Դոումա քաղաքում ռուսական ռազմական ոստիկանություն է հայտնվել

Սիրիական Դոումա քաղաքում ռուսական ռազմական ոստիկանություն է հայտնվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունն ապրիլի 12-ից ծառայություն է իրականացնելու սիրիական քաղաքում, այն հանդիսանում է քաղաքում կարգուկանոնի երաշխավորը:

Առհասարակ ռուսական ռազմական ոստիկանության իրավունքների մեջ մտնում է Սիրիայում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական ռազմական ոստիկանության շարքերում շատ կովկասցիներ, այդ թվում՝ չեչեններ և դաղստանցիներ: Նման որոշում կայացվել է՝ ելնելով կրոնական սկզբունքներից:

Նույն շարքից