Հայաստան Քաղաքական 

Դու մի հատ էտի բեր տենամ ինչ ա ասել Աշոտյանը, ես դրա պատասխանը կտամ. Սամվել Ալեքսանյան

Այսօր՝ ապրիլի 12-ին, խորհրդարանում, ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից կատակով արված հայտարարությանը, թե Ալեքսանյանի վիսկիները դժվար այն մակարդակին հասնեն, որ պարգևատրվեն, ասաց, որ նախ պետք է ծանոթանա Աշոտյանի հայտարարությանը, հետո պատասխան կտա. «Դու մի հատ էտի բեր տենամ ինչ ա ասել Աշոտյանը, ես դրա պատասխանը կտամ»:
Ալեքսանյանը նաև հերքեց մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է մտնել շոու-բիզնես. «Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, ես ի՞նչ անեմ: Հիմա որ էդ աղջկա հետ, իրար հետ ուզում են, իրար հետ հանդիպում են, ես ի՞նչ անեմ»:

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» թերթի, գործարար պատգամավորը հովանավորելու է «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող Սոնա Ռուբինյանին, որովհետև իր քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ:

Նույն շարքից