Քաղաքական 

Թրամփը մարմնավաճառներին վռնդել է համացանցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SESTA-FOSTA օրենսդրական նախագիծ է ստորագրել, որով արգելել է համացանցում սեռական ծառայություններ մատուցելու մասով առևտուր անել: Այս մասին հայտնում է Ars Technica-ը:

Հարկ է նշել, որ մի քանի խոշոր կայքեր մինչ օրենքի ստորագրումը սկսել են արգելափակել բաժինները, որոնք կապ են ունեցել մարմնավաճառության հետ:
Նախագծի հեղինակները վստահ են, թե օրենքը հանգեցնելու է նրան, որ նմանօրինակ կայքերն ինքնաբերաբար փակվեն:

Նշվում է նաև, որ խախտումները կհավասարեցվեն դաշնային հանցագործություններին, և խախտում թույլ տվողները համապատասխան պատիժ կկրեն:

Հավելենք, որ Թրամփի ստորագրած օրենքը ոչ բոլորի սրտով է, դրան արդեն դեմ են հանդես եկել ինտիմ ծառայություններ մատուցողները, իրավապաշտպանները, որոնց կարծիքով, սա խոսքի ազատության իրավունքի ոտնահարում է:

Նույն շարքից