Բրազիլայի խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավոր պահանջել են փաստաթղթերում իրենց անվանն ավելացնել «Լուլա»՝ այսպիսով իրենց աջակցությունը ցուցաբերելով երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու դե Սիլվային: այս մասին հայտնում է Cuba Debate-ը:
Մասնավորապես հայտնվում է, որ վերոնշյալ պատգամավորների թվում է Աշխատավորների կուսակցության ղեկավար Գլեյզի Հոֆմանը, ով պահանջել է իր անունն արտաբերելիս նշել Գլեյզի Լուլա Հոֆման:
Ակցիային մասնակցող բոլոր պատգամավորներն արդեն համապատասխան հարցով դիմել են Բրազիլիայի Ազգային կոնգրեսին:
Հավելենք, որ նախկին նախագահ Լուլա դա Սիլվան Բրազիլիայի դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա և մեկ ամսվա ազատազրկման: Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ: