Հայաստան Քաղաքական 

Փաշինյանը երաշխավորում է քաղաքացիների հաղթանակը

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ին Գյումրիից մեկնարկած «Իմքայլը» արշավը մոտենում է ավարտին: Վաղը՝ ապրիլի 13-ին, նախաձեռնության անդամներն արդեն կլինեն Ազատության հրապարակում, որտեղ հույս ունեն տեսնելու տասնյակ հազարավոր մարդկանց:

Իսկ մինչ այդ՝ այսօր, Փաշինյանն իր թիմի հետ տնկեց «Քաղաքացու ծառը»՝ հայտարարելով, որ իրենք հարթակ ենք ստեղծում քաղաքացու հաղթանակի համար, և եթե քաղաքացին ցույց տա հաղթելու ցանկություն, կհաղթի, ինչն իրենք երաշխավորում են:
Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ էլ՝ 13:00-ին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ դիմավորել իրենց:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀԿ-ն հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը: Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, ում դեմ էլ հենց պայքարում են «Իմքայլը»-ի մասնակիցները:

Նույն շարքից