Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշտապել Սիրիային հարված հասցնելու հարցում: Մասնավորապես կանաչների կուսակցության ներկայացուցիչ Յուրգեն Տրիտտինը dpa-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Գերմանիան պաշտոնապես դեմ է հանդես գալու Դոումայում ենթադրյալ քիմիական հարձակմանը ռազմական հարվածով պատասխանելուն:
Տրիտտինի խոսքերով, Բեռլինը պետք է պաշտոնապես հայտարարի, որ քննություն պետք է անցկացվի քիմիական ենթադրյալ հարձակման մասով ուստի չպետք է շտապել ռազմական հարված հասցնելու հարցում:
Գերմանացի պաշտոնյան ստեղծված իրավիճակը համեմատել է Իրաքում 2003 թվականի պատերազմի հետ, երբ Վաշինգտոնը հարված հասցրեց՝ Սադամ Հուսեյին մեղադրելով քիմիական զենք ունենալու մեջ, ինչը հետո հերքվեց: Գերմանացին հույս է հայտնել, որ դա չի կրկնվի Սիրիայի դեպքում: