Ռուսաստանի Վորոնեժ երկրամասի Բորիսոգլեբսկ քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ Як-130 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան: Ավիավթարի արդյունքում զոհեր չկան, քանի որ օդաչուին և կուրսանտին հաջողվել է ժամանակին լքել ինքնաթիռը, վայրէջք կատարել և կապ հաստատել: